տուն Uncategorized Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս` Սամվել Բաբայանի հետ համագործակցությամբ. «Իրատես»

Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս` Սամվել Բաբայանի հետ համագործակցությամբ. «Իրատես»

139
0

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգեւորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից:

Սակայն ասում են` «ամենացնցողը» եղել է այն, որ մեխանիկական այդ միասնությունը արվել էր «սորոսակաների» հետ համագործակցության մեջ մեղադրվող Մասիսի երեսը «պարզ անելու» համար, որովհետեւ Սյամոն Ղարաբաղը ռուսական պրոտեկտորատի տակ տեսնելու մարմաջ ուներ, եզրերը հավասարակշռելու` կոմպլեմենտարիզմով։

Սակայն Սյամոյի` Ռուսաստան մուտքի արգելափակման հետ կապված լուրերը փլուզել են նաեւ այդ միֆը, եւ հիմա երկուսն էլ հայտնվել են կոտրված տաշտակի առաջ` ամենքը յուրովսանն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: