տուն Հասարակություն Կրթություն Մանկապարտեզներում կբացվեն նոր խմբասենյակներ

Մանկապարտեզներում կբացվեն նոր խմբասենյակներ

102
0

Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, նոր խմբասենյակներ են բացվում:

Այս մասին «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշելով, որ թիվ 119 մանկապարտեզում նոր խմբասենյակ կբացվի: 

«Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու արդյունքում նոր խմբասենյակներ են բացվում: Այսօր Երևանի թիվ 119 մանկապարտեզում բացվեց հիմնանորոգված նոր խմբասենյակ՝ նախատեսված կրտսեր տարիքի երեխաների համար»,-նշված է «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի Երևանի քաղաքապետարանի էջում:

Երևանում գործում է 160-ից ավելի մանկապարտեզ: