տուն Հասարակություն Մայիսի երկրորդ կիրակին՝ մայրերի օրն է

Մայիսի երկրորդ կիրակին՝ մայրերի օրն է

64
0

Մայիսի երկրորդ կիրակի օրը նշվում է մոր օրը: Ամենապայծառ ու բարի այս տոնը նշվում է  Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Չինաստանի եւ Ճապոնիայի շատ երկրներում նշվում է:

Թեեւ Մոր օրը տոնելու ակունքները, հնարավոր է, պետք է փնտրել գարնան տոների շարքում, որոնք անտիկ Հունաստանի բնակիչները նվիրում էին Ռեյին՝ մեծն աստված Զեւսի մորը։ 1600 թվականից սկսած՝ Անգլիայում հայտնվել է Մայրական կիրակիի տոնակատարության ավանդույթ։ Այդ օրը, որը Պահքի չորրորդ կիրակ օրն է ընկնում, մայրերին մեծարում էին։ Ու նաեւ այդ օրը չէր կարելի աշխատել, պետք էր պարտադիր ծնողներին այցելել։

Այսօրվա Մոր օրվա պատմությունն այսպիսին է։ 1907թ․ արեւմտյան Վիրջինիայից երիտասարդ ամերիկուհի Աննա Ջարվիսը հանդես է եկել մայրերին մեծարելու նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր մոր, ով վաղաժամ հեռացել էր կյանքից։ Աննան նամակներ էր գրել պետական հաստատություններին, օրենսդրական մարմիններին, հանրահայտ մարդկանց՝ առաջարկելով տարվա մեջ մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը։

Նրա ջանքերը հաջողությամբ են պսակվել՝ 1910թ․ Վիրջինիա նահանգը առաջինն է ճանաչել Մոր օրը՝ որպես պաշտոնական տոն։ 1912թ․ ստեղծվել է Մոր օրվա միջազգային ասոցիացիա՝ այդ օրվա գիտակցական նշումը տարածելու նպատակով։

Թեեւ, ըստ էության, սա հավերժության տոն է, սերնդեսերունդ մեզնից յուրաքանչյուրի համար մայրիկը ամենագլխավոր մարդն է։

Այս տոնը ավելի քան 100 տարեկան է։ Այն պաշտոանական կարգավիճակ է ստացել 1914 թվականին՝ ԱՄՆ-ում։