Ճապոնիայի բնակիչ Մամորու Դեմիձուն մեկ տարվա ընթացքում 32 բնակարանային գողություն է կատարել՝ ընդհանուր առմամբ 185 հազար դոլար գումար հավաքելով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
48-այմա գործազուրկը գողացված գումարով կատուների համար կեր էր գնում: Ընդ որում, ոչ միայն սեփական կատուների համար, այլև փողոցային: Կատուների կերի վրա նա օրական 250 դոլար է ծախսել:
Ճապոնացին գողացած գումարով 120-ից ավելի կատու է կերակրել: