տուն Աշխարհ Ղրիմի հայերին թույլ չեն տվել մասնակցել ՄԱԿ-ի ֆորումին

Ղրիմի հայերին թույլ չեն տվել մասնակցել ՄԱԿ-ի ֆորումին

139
0

Ղրիմի հայկական ազգային համայնքի ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել Ժնևում ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների խորագրով ֆորումին: Այս մասին հաղորդում է  РУСАРМИНФО-ն:

Ղրիմի թաթարական և հայկական համայնքների ներկայացուցիչները ցանկացան մասնակցել ֆորումին և շնորհանդեսներ կազմակերպել, բայց նրանք միջոցառմանը մասնակցելու իրավունք չեն ստացել կազմակերպիչներից: Վերջիններս մերժել են նրանց՝ ելույթ ունենալ այդ հարթակում»,- «Ռիա Նովոստի Ղրիմը» մեջբերում է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Ղրիմի տարածաշրջանային բուլղարական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Իվան Աբաժերի խոսքերը:

Աբաժերն ասել է, որ իրեն նույնպես վիզա չեն տրվել ֆորումին մասնակցելու համար: Վիզա է ստացել միայն Ղրիմի ուկրաինական համայնքի ղեկավար Անաստասիա Գրիդչինը: