տուն Քաղաքական Միջազգային Ձեր կողքին եմ, որ երբեք չմոռանանք այս օրը. Ռենո Մյուզելիեի ուղերձը՝ Ապրիլի...

Ձեր կողքին եմ, որ երբեք չմոռանանք այս օրը. Ռենո Մյուզելիեի ուղերձը՝ Ապրիլի 24-ի առիթով

371
0

Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել:

Նա մասնավորապես նշել է. «105 տարի առաջ սկսվեց հայերի ցեղասպանությունը. կոտորածներ, կտտանքներ, տեղահանություններ, բարբարոսություններ: Այսօր մենք մեկուսացված ենք։ Ամեն տարի ես հայկական ծագումով ֆրանսիացիների կողքին եմ, ամեն տարի ես ձեր կողքին եմ, որպեսզի երբեք չմոռանանք այս օրը և այնպես անենք, որ այս բարդ աշխարհում դա այլևս երբեք չկրկնվի: Այսօր մենք մեկուսացման մեջ ենք, սակայն ես մտածում եմ ձեր մասին, մտածում եմ Հայաստանի մասին, մտածում եմ Մարսելի մասին, որն ապաստանի անհավանական հող է, ես մտածում եմ Ֆրանսիայի հայերի մասին և իհարկե ես մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր մեծացան այստեղ, ինձ հետ իմ թաղամասում»:

Նա շեշտել է՝ հուզված է, և այս հիշատակման օրը երբեք չպետք է մոռացվի:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը 2020-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին: