տուն Լուրեր «Հրաշալի քառյակի» ճնշման արդյունքով չէ վարչապետի հրաժարականը

«Հրաշալի քառյակի» ճնշման արդյունքով չէ վարչապետի հրաժարականը

68
0

varchapet

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, եթե վարչապետի հրաժարականը լիներ «հրաշալի քառյակի» պահանջի արդյունքում, ապա այսօր պետք է խոսեին, որ  Հայաստանը զարգացած, ժողովրդավարական երկիր է:

Հիշեցնենք, որ «հրաշալի քառյակը»ˋ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառագությունը» եւ «ՀՅԴ»-ն Կառավարությանն անվստահություն էին հայտնել եւ հարցը մտցրել Ազգային Ժողովիˋ ապրիլի 28-ի օրակարգ: Իսկ վերջին համատեղ խորհրդակցությունից հետո, նրանք հայտարարել էին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը իրենց պահանջի արդյունքն է եւ իրենց հաղթանակը:

«Քառյակի պահանջի արդյունքով չէ վարչապետի հրաժարականը»,-ասում է Վադանյանը եւ հավելում, որ դա Պուտինի վերջին շրջանում վարած քաղաքականության արդյունքն է:

«Երբ նման որոշում է կայացվում, հաշվի է առնվում բոլոր տեսակի գործոնները եւ ընդդիմության գործոնը, եւ տնտեսական վիճակը, եւ արտաքին մարտահրավերները: Դա կոմպլեքս է, բայց չի նշանակում, որ իրենց ճնշման արդյունքում է հայտնվել»,-ասում է Վարդանյանը:

Նա նշում է, որ նույնիսկ ժողովրդավարական երկներում, երբ ընդդիմությունը բարձրացնում է կառավարության անվստահության հարցը, իշխանությունները այդքան հեշտ չեն հանձնվում եւ կռիվ են տալիս ինչ-որ կերպ:

«Եթե տեսնում են շատ մարդ է դուրս եկել փողոց, արդեն հրաժարական են տալիս: Իսկ Հայաստանը, լինելով ավտորիտար երկիր, միանգամից չէր հանձնվի եւ նույնիսկ շատ ավելի մեծ ճնշման դեպքում նա չի հանձնվում, օրինակներ շատ են եղել եղել»,-ասում է Վարդանյանը: