տուն Քաղաքական Հայաստան Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

88
0

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։