տուն Հասարակություն Իրավական «Նեպտունի Համիկի» որդին հեռացել է դեպքի վայրից՝ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո...

«Նեպտունի Համիկի» որդին հեռացել է դեպքի վայրից՝ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո (լուսանկարներ)

396
0

Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի հետ Գ. Հովհաննիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզել են հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով է դեպքի վայրից հեռացել Մալաթիայում հայտնի «Նեպտունի Համիկի» որդին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է նաև, որ խուլիգանությանը մասնակցել է նաև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արման Դավթյանը, և ավտոմքենան, որը Mercedes մակնիշի է եղել, ինքն է վարել, և այդ ավտոմեքենայով է «Նեպտունի Համիկի» որդին հեռացել։ Այնուհետև Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ի. Մեսրոպյանի գլխավորությամբ կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ Ա. Դավթյանը ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ նշված ավտոմեքենայով, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացնում են քննչական բաժին։ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն ու մահակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Դավթյանը քննիչի որոշմամբ բաց է թողնվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում