տուն Հասարակություն Իրավական Հուլիսի 22-23-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք (տեսանյութ)

Հուլիսի 22-23-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք (տեսանյութ)

126
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 8, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, յուրացնելու կամ վատնելու` 5, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կիրառելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`