տուն Լուրեր Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ նման տվայտանքների տեղ չկա.Արմեն Աշոտյան

Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ նման տվայտանքների տեղ չկա.Արմեն Աշոտյան

155
0

ashotik

 

 

«Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ նման տվայտանքների տեղ չկա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձացմանը, նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ավելացրել.«Իհարկե, Հայաստանում կա աղքատություն, որի չափը 30 տոկոսից ավելի է: Խոսքը միայն ինձ չի վերաբերում, ես չգիտեմ` հաջորդ տարի մնալո՞ւ եմ նախարար, թե՞ չէ, կարող է` ձեզնից մեկը դառնա նախարար: Բայց եթե խոսում ենք իշխանության ապարատի որակի բարելավման մասին, ուրեմն որակյալ աշխատուժ ունենալու համար պետք է նրանց վարձատրությունը լավ լինի»: ԿԳ նախարարն ասել է, որ միայն իրենց նախարարությունից երկու տարվա ընթացքում յոթ-ութ լավ մասնագետներ հեռացել են կա’մ բուհեր, կա’մ միջազգային կառույցներ, կա’մ սեփական բիզնեսն են սկսել: «Ուզո՞ւմ եք ինձանից բարեփոխումներ, ուրեմն հնարավորություն տվեք որակյալ մասնագետ պահելու: Իսկ որակյալ մասնագետը ձեր նման մարդ է, ով ընտանիք ունի, դեռ նախարարության կողմից էլ նրանց դնում ենք բարեփոխումների ռիթմի մեջ, մեդիադաշտով մուննաթ ենք գալիս նրաց վրա, ամեն մի ֆեյսբուքյան ճշտված կամ չճշտված գրառում նրան նյարդայնացնում է:
Իսկ եթե խոսում եք նախարարների աշխատավարձի մասին և եթե կարծում եք, որ երկրի սոցիալական խնդիրները 17-18 նախարարների աշխատավարձերի սառեցումը պետք է լինի, խնդրեմ, նման հիմնավորում ներկայացրեք»: ԿԳ նախարարի կարծիքով` աշխատավարձերի բարձրացմամբ կոռուպցիոն ռիսկերը եթե չեն վերացել, ապա նվազել են ու դեռ կնվազեն: Եվ առհասարակ, նախարարի կարծիքով, որևէ երկրի դեռ չի հաջողվել ամողջությամբ վերացնել կոռուպցիան:«Որտե՞ղ չկա կոռուպցիա: Էս վերջին ԵԽ պատգամավորը, ով ապահովված մարդ էր ու աշխարհի մեծերի հետ հանդիպած…Ու ի՞նչ… Ու սկանդալ»,- նշել է Աշոտյանը:

Էմմա Պալյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here