տուն Բանակ ՀՀ ՊՆ խոսնակը վատ լուր է հայտնում. զինծառայողը մահացավ

ՀՀ ՊՆ խոսնակը վատ լուր է հայտնում. զինծառայողը մահացավ

335
0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտության ժամանակ ծանր վիրավորում ստացած շարքային Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել:

«Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, ցավոք, Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել:

Հավերժ փառք ու խոնարհում»,- գրել է մամուլի խոսնակը:

Նշենք, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: 

Araratnews.am-ը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: