տուն Հասարակություն ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց ցույց է

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց ցույց է

189
0

Այս պահին ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանտան դիմաց: Նրանք բողոքում են, որ վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել մոտ 1000 մեքենայի պատճառած վնասները:

«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն ասում է .

«Ավտոներկրողները Հայաստանի Հանրապետությանը բերել են բազմամիլիոնանոց օգուտ՝ մաքսատուրքերի ձևով: Վրաստանի Հանրապետոության և Հայաստանի Հանրապետության տարածքներում գործող վրացական ընկերությունը չի վճարում ապահովագրական հատուցումները, մինչդեռ ավտոներկրող յուրաքանչյուր անհատ, ներկրելով տրանսպորտային միջոց, այն ապահովագրել է»:

Ավտոներկրողներից մեկն ասում է, որ իրենք իրենց գումարներ են պահանջում, բայց վրացական կողմի ընկերությունը հրաժարվում է իր պարտավորությունները պատշաճ կատարել: Վճարված «շտրաֆներն» էլ շանտաժով են մուծել տվել`ասում է ներկրողը:

Ավտոներկրողները նամակ են գրել վրացական կողմին` ներկայացնելով իրենց պահանջները: Այս պահին նրանք ստորագրում են նամակի ներքո, որպեսզի այն հանձնեն դեսպանատուն: Նրանց նույնիսկ չի կանգնեցնում այն հանգամանքը, որ դեսպանատունն այսօր չի աշխատում:

Հայկ Մագոյան