տուն Քաղաքական Հայաստան ՀՀ-ում չկա ոչ մի տեսակի քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ. Հայկ Կոնջորյան

ՀՀ-ում չկա ոչ մի տեսակի քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ. Հայկ Կոնջորյան

136
0

Խորհրդարանական ճեպազրույցները մեկնարկել են. «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրավական աճպարարության հետևանքով է Հրայր Թովմասյանը հայտնվել ՍԴ նախագահի պաշտոնում. «Գոյություն ունի իրավական խնդիր Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու հետ կապված»:

Անդրադառնալով երեկ ոստիկանության կողմից «Ադեկվադ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյան, Ազատ Ադամյան, Գրիգոր Մինասյան և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բերման ենթարկվելուն`Կոնջորյանն ընդգծեց. «Հայաստանում չկա քաղաքական հետապնդում: Այն անձինք, ովքեր երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: ՀՀ-ում չկա ոչ մի տեսակի քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ»: