տուն Քաղաքական Հայաստան ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից

ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից

189
0

Նիկոլ Փաշինյանն Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու առաջարկով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին։

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել ոստիկանապետ Արման Սարգսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, Sputnik Արմենիային տեղեկացրեց նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու։ Հունիսի 4-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ նախագահի աշխատակազմը ստացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը` աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ-ին։ Ոստիկանության համակարգում աշխատում է 2000թ-ից։ 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի, 2014-2017թթ․՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետի, 2017-2018-ին՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնները:

2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ոստիկանապետի առաջին տեղակալ: