տուն Քաղաքական ՀՀ նախագահն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ...

ՀՀ նախագահն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

102
0
111-1_0Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

 

Հանրապետության նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում և Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները:

 

Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

 

Այդ համատեքստում Արա Աբրահամյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի այսօրվա համագումարում, ինչպես նաև երիտասարդական խորհրդարանի անդամների հետ այս օրերին ունեցած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի և նախանշված գործողությունների ծրագրի մասին, որը, ըստ նրա, միտված է համազգային նպատակների ու շահերի շուրջ հայ երիտասարդության համախմբմանը, երիտասարդների միջև համագործակցության խթանմանը, երիտասարդության դերի բարձրացմանն ու համահայկական նախաձեռնություններում ներգրավվածության մեծացմանը:

 

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունը՝ ընդգծելով, որ համահայկական այդ կառույցի կողմից իրականացվող աշխատանքները կարևոր են Հայրենիքի հզորացման, աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ երիտասարդության համախմբման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:

 

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ միության և կոնգրեսի ծրագրերին մշտապես աջակցելու համար, կարևորել նաև պետական մարմինների և համահայկական այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:

 

Աղբյուրը՝ president.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here