ՀՀ Աժ նախագահը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հոկտեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում հանդիպեցի Ժողովիդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պրն Ջիանի Բուքիքիոյի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձանք Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկեցինք Ը0նտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը: Քննարկվեց Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը»,- գրել է Արարատ Միրզոյանը:


