տուն Քաղաքական Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է

108
0
Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, որակելով դա միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»,-գրել է ԱԳՆ խոսնակը: