տուն Աշխարհ Հիմարություն․ Թրամփը՝ Ռուզվելտի հուշարձանի ապամոնտաժման մասին

Հիմարություն․ Թրամփը՝ Ռուզվելտի հուշարձանի ապամոնտաժման մասին

194
0

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հիմարություն է համարում ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանի ապամոնտաժման ծրագրերը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Հիմարություն է, մի՛ արեք»,- գրել է նա: Ինչպես հայտնել է «The New York Times» թերթը, Ռուզվելտի հուշարձանը, որը տեղադրված է Նյու Յորքում՝ Բնական պատմության ամերիկյան թանգարանի մուտքի մոտ, հեռացվելու է: Ընդ որում, որոշմանն արդեն հավանություն է տվել քաղաքապետարանը:

Թանգարանի ներկայացուցիչները նշել են, որ ապամոնտաժումը կապված չէ 26-րդ նախագահի անձի հետ, այլ՝ բուն հուշարձանի «հիերարխիկ կոմպոզիցիայի»:

Արձանի կենտրոնում ձիու վրա նստած է Ռուզվելտը, որի երկու կողմերով հնդիկ և աֆրիկացի են քայլում: Որպես Ռուզվելտի նկատմամբ հարգանքի ժեստ՝ թանգարանում նախատեսում են կենսաբազմազանությանը նվիրված սրահն անվանել նրա պատվին: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նշել է, որ հուշարձանը «սևամորթ ու բնիկ ժողովրդին (Հյուսիսային Ամերիկայի) պատկերում է որպես ստրկացված և ռասայապես ոչ լիարժեք»: