Հետաքրքիր է. Սասունցի Դավթի արձանի խորհրդանիշները
1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:
2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է:
3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այս կերպ Քոչարն անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:
4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չէ՞ որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:
5. Դավթի շալվարը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:
6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն եւ ավլում հայկական հողը ոսոխի շնչից։
Նյութը՝ Երվանդ Քոչարի թանգարանի ֆեյսբուկյան էջից։
Հարց. Էլ որտե՞ղ կամ ինչի՞ վրա ենք տեսնում պատկերված այս ձիարձանը։