տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

163
0
Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությունով սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ: Հենո»: