տուն Քաղաքական Հայաստան Հեղափոխությունից հետո արագաչափերը մարդուց գումար շորթելու միջոց չեն. Ալեն Սիմոնյան

Հեղափոխությունից հետո արագաչափերը մարդուց գումար շորթելու միջոց չեն. Ալեն Սիմոնյան

109
0

Լրագրողներից մեկը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ճեպազրույցի ընթացքում հարց ուղղեց, թե հեղափոխությունից հետո արագաչափերը նպաստո՞ւմ են պատահարների նվազմանը, թե ոչ: Լրագրողը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ դրանք ընդհանրապես վթարների նվազմանը չեն նպաստում, և պետք է հանել արագաչափերը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողին ասաց, որ կտա երեք փաստարկված պատասխան թե իր, թե վարչապետի և մյուսների մասով, որպեսզի լրագրողները երկու տարվա ընթացքում նույն հարցը ամեն անգամ չտան:

«Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո մեկ միլիարդ երեք հարյուր հազար դրամի չափ տուգանք է ներվել: Դա վերաբերել է գրեթե 200 հազար քաղաքացու: Արագաչափերը չեն եղել ու այսօր էլ չեն` մարդուց գումար շորթելու միջոց, ինչպես եղել են ժամանակին: Սարալանջում և Էրեբունիում մարդիկ խնդրում են, որպեսզի արագաչափ տեղադրեն, որովհետև մեր համաքաղաքացիները երեկոյան սովորություն ունեն ճռիկներ անել, իրենց բավականին վատ պահել ճանապարհին, իսկ այդտեղ փողոցները փոքր են: Իսկ այսօր վարորդների և  նույնիսկ տաքսիստների հետ զրուցելիս չեք կարող գտնել այն խոսակցությունը, այն դիսկուրսը, որը հայտարարվել է, ինչ որ դուք ասում եք: Քանի որ այն ժամանակ արագաչափերը ծառայել են ոչ թե կարգուկանոնը պահելու, այլ փող աշխատելու համար: Այսօր արագաչափերը մարդուն շորթելու համար չեն»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Հայկ Մագոյան