տուն Արցախ Հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի 4 համայնքներում. վարակակիր անձը սգո արարողության...

Հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի 4 համայնքներում. վարակակիր անձը սգո արարողության է մասնակցել

200
0

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի
Հարթաշեն,
Քյուրաթաղ,
Ակնաղբյուր
Ուխտաձոր համայնքներում:

Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:

Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի քաղաքացու շփման շրջանակը պարզելու արդյունքում:

Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:

Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:

Այս ու սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: