տուն Հասարակություն Առողջապահություն Հաստատվել է 469 նոր դեպք. կա 10 մահ

Հաստատվել է 469 նոր դեպք. կա 10 մահ

585
0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 469–ով և դարձել 36 162։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 032 մարդ, կատարվել է 149 898 թեստավորում, առողջացել են վարակվածներից 24 766–ը։ Գրանցվել է մահվան 678 (+16) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 217 է (+2)։