տուն Աշխարհ Հաջորդ շաբաթ՝ պատմական քվեարկություն. կոնգրեսականը՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Հաջորդ շաբաթ՝ պատմական քվեարկություն. կոնգրեսականը՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

99
0

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարել է Ներկայացուցիչների պալատում նախանշված քվեարկության մասին, որի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի մասին բանաձևն է:

«Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն առնչվող պատմական քվեարկությունը: ԱՄՆ-ը պետք է հանդես գա մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ, հատկապես, որ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Սիրիայի հյուսիսում»,- թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսականը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին աջակցել են Ներկայացուցիչների պալատի 113 անդամ և Կոնգրեսի 20 սենատոր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here