տուն Արցախ Հանուն Արցախի եւ մեր համազգային շահերի պաշտպանության պատրաստ ենք կատարել առաջադրված...

Հանուն Արցախի եւ մեր համազգային շահերի պաշտպանության պատրաստ ենք կատարել առաջադրված ցանկացած խնդիր. գեներալ-մայոր Սամվել Կարապետյան

229
0

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի դիմումը Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին, որ պատրաստակամ են հանուն Արցախի կատարել առաջադրված յուրաքանչյուր խնդիր։

«Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի եւ մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր։
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյան»։

Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից…

Posted by Poghosyan Vahram on 2020 թ. հուլիսի 16, հինգշաբթի