տուն Աշխարհ Հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք. Կոնստանտին Զատուլին

Հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք. Կոնստանտին Զատուլին

326
0

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «ԿՊ»-ի հետ ունեցած հարցազրույցում խոսել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Նա ասել է, որ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա կիրառվի, ապա, Մոսկվան, որպես ՀԱՊԿ անդամ, անկասկած, կկատարի իր պարտականությունները։

«Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Մենք բոլորովին չէինք ցանկանա, որ ներքաղաքական պատճառներով Բաքուն կամ Երեւանը սրումն օգտագործեին իրենց դիրքերի ամրացման համար: Իսկ այս պահը եւս կա՝ այստեղ կա ե՛ւ համավարակը, ե՛ւ տնտեսական ճգնաժամը: Գայթակղիչ գաղափար է ժողովրդին կենսական խնդիրներից պատերազմով շեղելը: Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչ խաղադրույք է կատարված եւ ինչ կարող է դուրս շպրտվել, եթե որեւէ մեկի մոտ իշխեն էմոցիաները եւ իրեն ցուցադրելու ցանկությունը: Բայց հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Բայց դա չի նշանակում, որ ամեն ֆիննական դանակի գործադրման դեպքում մենք պետք է նետվենք՝ «հանուն Հայրենիքի» բղավելով: Եվ առավել եւս մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք: Ճիշտ այնպես, ինչպես նա, հուսով եմ, հանդես կգա մեր ընդհանուր արժեքների պաշտպանությամբ»,- նշել է Զատուլինը: