տուն Հասարակություն Կրթություն Հայտնի է Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը

Հայտնի է Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը

165
0
ԵՊՀ

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր են ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը: