տուն Սպորտ Հայտնի է, թե ում են իրենց ձայները տվել Վարդան Մինասյանն ու Ռոման...

Հայտնի է, թե ում են իրենց ձայները տվել Վարդան Մինասյանն ու Ռոման Բերեզովսկին

152
0

Vardan_Minasyan_ts1323261741

Երեկ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցույթում ազգային թիմերի գլխավոր մարզիչների և ավագների քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ այս մրցույթում հաղթող է ճանաչվել Կրիշտիանո Ռոնալդուն։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, ով հրաժարական էր տվել անցած տարվա վերջում, առաջին տեղում նշել է Կրիշտիանո Ռոնալդուին, երկրորդում՝ Ֆրանկ Ռիբերիին, իսկ երրորդում՝ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյին:

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջին տեղում նշել է Լիոնել Մեսսիի անունը, երկրորդում՝ Կրիշտիանո Ռոնալդուին, իսկ երրորդում՝ Ֆրանկ Ռիբերիին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here