տուն ժամանց Հայտնիներ, ովքեր անճանաչելի են առանց դիմահարդարման

Հայտնիներ, ովքեր անճանաչելի են առանց դիմահարդարման

483
0

Երբ #NoMakeup (առանց դիմահարդարման) և #wokeuplikethis (արթնացել է այսպես) հեշթեգերով սելֆիներն սկսեցին տարածվել սոցիալական մեդիայում, հայտնիները, նույնպես հետ չմնալով թրենդից, սկսեցին հրապարակել համապատասխան հեշթեգերով իրենց լուսանկարները:

Ձեզ ենք ներկայացնում thelist.com կայքի կողմից առանձնացված որոշ հայտնիների (celebrities), ովքեր պարզապես անճանաչելի են առանց դիմահարդարման:

Թայրա Բենքսը հենց բնականից շատ շքեղ է և ասել, թե գեղեցիկ երևալու համար նա որևէ բան պետք է անի, ծաղրական է թվում: Այնուամենայնիվ, դիմահարդարումը չկանգնեց նրա ճանապարհին այն ժամանակ, երբ Թայրան դարձավ առաջին աֆրոամերիկուհին, որը հայտնվեց լողազգեստներ թողարկող Sports Illustrated ամսագրի շապիկին: Սակայն աչքերի ու դեմքի այն խենթ արտահատությունը, որ Թայրան այս լուսանկարում ցուցադրում է, որևէ բարեհաճություն չի առաջացնում:

Քեթի Փերիի նախկին ամուսինն այս լուսանկարը հրապարակել էր Twitter-ում 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, որն արագ հեռացվել էր Քեթիի նախկին ամուսնու թվիթերյան միկրոբլոգից: Լրատվամիջոցները, բնականաբար, նկատել էին հրապարակումն ու պահպանել լուսանկարը:

Ջեյսիկա Ալբան պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր սխալ են գործում, երբ դիմահարդարում չեն անում:

Քայլի Ջեների #NoMakeup հեշթեգով այս լուսանկարն ամենաքննադատվածներից է: Դիմահարդարվելու դեպքում՝ շուրթերն ու քիթը Քայլիին բոլորովին այլ մարդ են դարձնում:

Չկա կատաղի կերպարներով առավել աչքի ընկնող երգչուհի, քան Լեդի Գագան է: Մազերի բնական երանգով Գագայի լուսանկարը բոլորի մեջ մի հարց առաջացրեց, թե արդյոք սա իրական Լեդի Գագան է:

Թեյլոր Սվիֆթի՝ կատվի հետ արված այս սելֆին ավելի քան 2.3 հավանում (Like) ունեցավ Instagram-ում: 2015 թվականին հրապարակված սելֆին Թեյլորը հեռացրել է Instagram-ից:

Երգչուհի Քեյշան երեկոյան դիմահարդարմամբ իրական կինոաստղի տեսք ունի: Սխալ կլինի նրան առանց դիմահարդարման «անճանաչելի» համարել, քանի որ երգչուհին բավականին շատ է #NoMakeup հեշթեգով լուսանկարներ հրապարակում:

Ադելի կրքոտ ձայնը ստվերում է նրա արտաքին տեսքը: Մի առիթով երգչուհին ասել է, որ դիմահարդարման հարցում նախընտրում է գնալ համարձակ քայլերի: Այնուամենայնիվ, Ադելի Instagram-ը հագեցած է առանց դիմահարդարման լուսանկարներով:

Չենք կարող պնդել, թե Շակիրան աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, բայց անգամ մի փոքր դիմահարդարումը Շակիրային այնպես է փայլեցնում, ինչպես ոչ ոքի:

Ռիհանայի այս լուսանկարն ապացուցում է, որ անգամ զվարճալի դեմքի ներքո չես կարող թաքցնել բնական գեղեցկությունդ:

Սելեն Գոմեսի առանց դիմահարդարման լուսանկարը ռեկորդ սահմանեց երգչուհու համար՝ նրա Instagram-ում հավաքելով ամենաշատ հավանումները (Like):

Քիմ Քարդաշյանը հանդիսանում է դիմահարդարման ոչ պաշտոնական թագուհին: Նա “no makeup” makeup (առանց դիմահարդարման և դիմահարդարմամբ) թրենդը շրջանառության մեջ դնողներից է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here