տուն Բանակ Հայտարարվել է ներքին մոբոլիզացիա. Տավուշի մարզպետ

Հայտարարվել է ներքին մոբոլիզացիա. Տավուշի մարզպետ

244
0

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրված ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց մարզում տեղի ունեցող իրավիճակը սահմանի լարվածության ժամանակշրջանում:

«Հիմնական թիրախները եղել են Տավուշի Այգեպար, Չինարի,  Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Տավուշ գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտյան, ամբողջ ընթացքում, մեր բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ`Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղպաշտպանության բոլոր ուղղություններով մեր բնակիչների անվտանգությունը ապահովելու համար»,- ճեպազրույցի ներածական մասում ասաց մարզպետը, ապա խոսեց մոբիլիզացիայի մասին:

«Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա: Մասնավորապես պատսպարվածության առումով, մեր բնակիչները եղել են ապաստարաններում, և բարեբախտաբար քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորվածներ և զոհեր չունենք»,- նշեց մարզպետը: