տուն Քաղաքական Հայաստան Հայկ Մարությանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներին (լուսանկարներ)

Հայկ Մարությանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներին (լուսանկարներ)

251
0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել օդանավակայանի աշխատանքի պայմաններին: Այս մասին Երևանի քաղաքապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Շատ շուտով եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևան։ Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին։ Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայան է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։ Այսօր այցելեցի Զվարթնոց, օդակայանի տնօրինության ուղեկցությամբ ծանոթացա կառույցի աշխատանքի պայմաններին ու խնդիրներին»,- գրել է Հայկ Մարությանը։