տուն Քաղաքական Հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, բայց…

Հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, բայց…

1604
0

Ադրբեջանական բլե՞ֆ, թե՞ Ռուսաստանին սիրաշահելու միտում: Հայկական ազգանուններ կրող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, բայց այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում:

Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է Aysor.am-ը, ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Նա ցանկանում էր Ամանորի արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային բաժանմունքում իրեն կանգնեցրել են: Գևորգյանն ասել է, որ բացի իրենից, ևս երկու ընտանիք չէր կարող մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը «մասնավոր դեպքը բորբոքելու փորձ է»՝ հավելելով, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքը երկիր արգելելու Բաքվի մոտեցումն անընդունելի է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here