տուն Քաղաքական Հայաստան Հայաստան-Իրան հարաբերություններում կարևորելով գիտական շրջանակների հետ փոխգործակցությունը

Հայաստան-Իրան հարաբերություններում կարևորելով գիտական շրջանակների հետ փոխգործակցությունը

58
0

Այսօր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ՝ տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ, առհասարակ, տարածաշրջանային զարգացումների մասին։ «Որպես Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ՝ չափազանց կարևորում եմ խորհրդարանականներիս մշտական փոխգործակցությունը գիտական շրջանակների, ոլորտի մասնագետների հետ»,-նշել է Մխիթար Հայրապետյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Վաղարշակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահությունը ստանձնել է երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ: