տուն Քաղաքական Հայաստան Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. սեյսմիկ իրավիճակը տարածաշրջանում

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. սեյսմիկ իրավիճակը տարածաշրջանում

513
0

Վերջերս տարածաշրջանում հաճախակի են դարձել երկրաշարժերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Իրանում, Թուրքիայում և Վրաստանում  վերջին շրջանում երկրաշարժեր են եղել:

Արդյոք Հայաստանում նույնպես ակտիվացել են երկրաշարժերը. փորձեցինք պարզել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից:

Araratnews.am լրատվականի հետ զրույցում սեյսմիկ ծառայությունից հայտնեցին, որ մեր տարածաշրջանում երկրաշարժերի առկայությունը բնականոն է:

Ինչպես նաև նշեցին, որ գրանցված երկրաշարժերի բալային ցուցանիշը ցածր է և իրենից վտանգ չի ներկայացնում:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնեցին, որ իրենք պարբերաբար հայտարարություններ են տարածում գրանցված դեպքերի առնչությամբ: Բայց շատ թույլ դեպքերի ժամանակ հայտարություն, որպես այդպիսին, չեն տարածում, բայց իրենց մոտ գրանցվում է:

Մեր այն հարցին, թե վերջին անգամ երբ է գրանցվել Հայաստանում երկրաշարժի դեպք և ինչ ուժգնությամբ, ՀՀ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ասացին, որ երկրաշարժի դեպք գրանցվել է երեկ, որի ուժգնությունը շատ ցածր է եղել:

Հայկ Մագոյան