տուն Հասարակություն Իրավական Երկու դատավոր կալանավորվեցին

Երկու դատավոր կալանավորվեցին

471
0

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատավորներին կալանավորում են։

Ինչպես հայտնում է ArmDaily.am-ը, Գևորգ Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը հայտնել է, որ առարկություններ ունեն և դատարանում ներկայացրել են դրանք։

«Այսօր առավոտյան է հրապարակվել դատական ակտը, դեռ չենք հասցրել ծանոթանալ, ուսումնասիրությունն ավարտելուց հետո՝ կարծում եմ, Վերաքննիչ բողոք կներկայացնենք»,-գրում է աղբյուրը։

Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել:

Գևորգ Նարինյան

Այս պահին դատավորներին կալանավորում են։

AraratNews.am -ը փորձեց ԱԱԾ–ից  տեղեկություն ստանալ, սակայն նրանք հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին, այս պահին չեն կարող մեկնաբանություն տալ։

Կայքը գրում է, որ Գեւորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, եւ վաղուց էր իշխանությունների նշանակետում

Նշենք, որ Գեւորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, եւ վաղուց էր իշխանությունների նշանակետում։