տուն Տնտեսական Հայաստանի ֆինանսական համակարգը խիստ մրցակցային է

Հայաստանի ֆինանսական համակարգը խիստ մրցակցային է

83
0

կենտրոնական բանկ

Հայաստանի ֆինանսական համակարգում մրցակցությունը բավականին ուժեղ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մրցակցության գնահատման համար սովորաբար օգտագործում են կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը: Եթե այդ գործակիցը ցածր է 0.1-ից, ապա համակարգը համարվում է խիստ մրցակցային: Այդ գործակցի բոլոր արժեքները Հայաստանի համար 0.06-0.08 միջակայքում են, ինչը խոսում է ուժեղ մրցակցության մասին: