տուն Լուրեր Հայաստանի գյուղերի ռմբակոծության մասին հարցը հնչել է ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ

Հայաստանի գյուղերի ռմբակոծության մասին հարցը հնչել է ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ

21
0

Army-suicide-rates-declined-in-2011-B5S2409-x-extralarge

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական շփման գծում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ռմբակոծության հարցին։ Լրագրողներից մեկը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Փսակիից հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ-ի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանը վերջին շրջանում շարունակ ռմբակոծում է ոչ միայն Արցախում հայկական դիրքերը, այլ նաև Հայաստանի բնակավայրերը, և ԱՄՆ-ն, որպես համանախագահ, ինչ է պատրաստվում անել այս ուղղությամբ։

«Որպես համանախագահ՝ մենք ձգտում ենք նրան, որպեսզի կողմերը հասնեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որքան հնարավոր է, շուտ կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում խաղաղության կոնֆերանս անցկացնելու հրավերը, և որ նրանք կհամաձայնեն կառուցողական բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի։ Մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղությունը կբերի մարդկանց ամբողջ տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ հրահրող հռետորաբանությունը և հայտարարությունները դեմ են գնում լարվածության թուլացմանը, և այդ պատճառով մենք, իհարկե, կարծում ենք, որ դա վնաս է հասցնում խաղաղության գործընթացին և մենք խրարխուսում ենք դրանք կրկնապատկելու ջանքերը», — պատասխանել է Փսակին։

Փսակին նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանություններն առայժմ չունեն Հայաստանի բնակավայրերի ռմբակոծության մասին տեղեկություններ։