Այսօր Նիցայում կայացել է Եվրո 2016-ի որակավորման փուլի վիճակահանությունը և հայտնի են դարձել Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։
Պետք է նշել, որ մենք հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականները։ Մեր խմբում է նաև Ֆրանսիայի հավաքականը, սակայն այդ թիմի հետ խաղերի արդյունքները չեն հաշվարկվի, քանի որ Ֆրանսիան ընդունելու է 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը, և այդ երկրի հավաքականի հետ խաղերը կհամարվեն ընկերական հանդիպումներ։ Սա առաջին անգամ է, երբ առաջնությունն ընդունող երկիրն ընդգրկվում է որակավորման խմբերից մեկում։
Նշենք նաև, որ Հայաստանը բոլոր այս հավաքականների հետ ընդգրկված է եղել Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման տարբեր փուլերում։ Դանիայի հետ մենք հանդիպել ենք անցած փուլում։
Խաղերը կմեկնարկեն սեպտեմբերին։ Ժամանակացույցը կորոշվի ավելի ուշ։
Խումբ A
1. Հոլանդիա
2.Թուրքիա
3.Լատվիա
4.Չեխիա
5.Իսլանդիա
6.Ղազախստան
Խումբ B
1.Բոսնիա և Հերցեգովինա
2.Իսրայել
3.Ուելս
4.Բելգիա
5.Կիպրոս
6.Լյուքսեմբուրգ
Խումբ C
1.Իսպանիա
2.Ուկրաինա
3. Սլովակիա
4. Բելառուս
5.Մակեդոնիա
6.Լյուքսեմբուրգ
Խումբ D
1.Գերմանիա
2.Իռլանդիա
3. Լեհաստան
4. Շոտլանդիա
5.Վրաստան
6.Ջիբրալթար
Խումբ E
1.Անգլիա
2.Շվեյցարիա
3. Սլովենիա
4. Լիտվա
5.Էստոնիա
6.Սան Մարինո
Խումբ F
1.Հունաստան
2․Հունգարիա
3. Ռումինիա
4. Հյուսիսային Իռլանդիա
5.Ֆինլանդիա
6.Ֆարերներ
Խումբ G
1.Ռուսաստան
2.Շվեդիա
3. Ավստրիա
4. Մոնտենեգրո
5.Մոլդովա
6.Լիխտենշտեյն
Խումբ H
1. Իտալիա
2.Խորվաթիա
3. Նորվեգիա
4. Բուլղարիա
5.Ադրբեջան
6.Մալթա
Խումբ I
1.Պորտուգալիա
2.Դանիա
3. Սերբիա
4. Հայաստան
5.Ալբանիա
6.Ֆրանսիա (հաշվարկից դուրս)