տուն Uncategorized Հակառակորդը կրակել է Ճամբարակի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կրակել է Ճամբարակի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

126
0
Իջևանում, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի  պետ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:
Թեմա` սահմանային վիճակը վերջին ժամերին:
 Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը սահմանին և մասնավորապես նշեց, որ հակառակորդը  սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Հակառակորդը կրակել է Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։
Վիրավորների մասով Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրավիճակը նույնն է, նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հայկ Մագոյան