տուն Աշխարհ Կրեմլի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Կրեմլի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

1221
0

Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների կապակցությամբ եւ կողմերին զսպվածության ու կրակի դադարեցման կոչ են արել: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող կրակոցների առնչությամբ։ Մենք երկու կողմերին զսպվածության եւ հրադադարի կոչ ենք անում »,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։
«Ռուսաստանը, ինչպես մենք ավելի վաղ նշել ենք տարբեր հարթակներում, պատրաստ է իր ջանքերը ներդնել հակամարտության գործում՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր: Արդեն հայտնել ենք, որ եղել են ինտենսիվ հեռախոսային շփումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայ եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ: Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն»,- եզրափակել է Պեսկովը: