տուն Արցախ Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում

23
0

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 216 փորձանմուշի հետազոտություն:

%d bloggers like this: