տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան

201
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»: