տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել (լուսանկար)

Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել (լուսանկար)

273
0

Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում:

Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»:

‼️Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել…

Posted by Alina Nikoghosyan on 2020 թ. հուլիսի 22, չորեքշաբթի