տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 7 մարդ է հոսպիտալացվել

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 7 մարդ է հոսպիտալացվել

116
0

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 7 մարդ է հոսպիտալացվել: Նրանցից հինգն Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Փետրվարի 25-ին Ադրբեջանում ավելի քան 20 մարդ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել է կարանտինային գոտի։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի կասկածանքով 7 մարդ հոսպիտալացվել ու տեղափոխվել է Կլինիկական բժշկական կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանցից երկուսն Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը՝ Իրանի»,- ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: