տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսից մահացել է “Ռեալ” ակումբի նախկին նախագահը

Կորոնավիրուսից մահացել է “Ռեալ” ակումբի նախկին նախագահը

191
0

Մադրիդի “Ռեալ” ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Լորենցո Սանցը մահացել է կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից:

Սանցը 76 տարեկան էր: Նրա մահվան մասինլուրը երեկ երեկոյան որդին է հաղորդել:

“Հայրս քիչ առաջ վախճանվեց, նա աշխարհի ամենաաշխատասեր մարդկանցից էր, նա չպետք է այսպես հեռանար, նրա կիրքն ու սերն էին “Ռեալը” և ընտանիքը”,- Թվիթերում գրել է Լորենցո Սան Դուրանը:

Սանցն է ժամանակին պայմանագրեր կնքել Ռոբերտո Կարլոսի, Կլարենս Զիդորֆի, Դավոր Շուկերի և “Ռեալի” մեծ թվով այլ աստղերի հետ:

2000 թվականին ակումբի նախագահական ընտրություններում Սանցը պարտվել է ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Սանցի որդին՝ 46-ամյա Ֆերնանդոն, 1996-99 թվականներին խաղացել է Մադրիդի “Ռեալում”, որտեղից տեղափոխվել է “Մալագա”