տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսից մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն

Կորոնավիրուսից մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն

117
0

Կորոնավիրուսի բարդացումներից մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:

Պարբերականի տվյալներով՝ կոմպոզիտորը մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում, 91 տարեկան հասակում:

Մորիկոնեն իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր էր: Նա երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների համար։ Որպես կոմպոզիտոր՝ հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», ստացել 2 «Օսկար»՝ կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։

armtimes.com