տուն Հասարակություն Կյանքից հեռացել է ՊԵԿ-ի ներքին աուդիտի վարչության պետը

Կյանքից հեռացել է ՊԵԿ-ի ներքին աուդիտի վարչության պետը

179
0

Խորը ցավով հայտնում ենք, որ հուլիսի 20-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից և գործի նվիրյալ ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:

ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։