տուն Սպորտ Կլոպ. Տհաճ է լսել այն, ինչն իրականությունից հեռու է

Կլոպ. Տհաճ է լսել այն, ինչն իրականությունից հեռու է

137
0

1939483_w1Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս հերքել է, որ թիմի պաշտպան Մատս Հյումելսը 35 մլն եվրոյով կտեղափոխվի «Բարսելոն»: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:

«Բամբասանքներն ինձ չեն անհանգստացնում: Դա նորմալ երևույթ է: Նման խոսակցությունները փաստում են այն մասին, որ մենք իսկապես աճել ենք: Կարծում եմ, շատ ակումբներ կցանկանային իրենց կազմում տեսնել Հյումելսին: Կարող եմ դա պատկերացնել:Խնդիրն ամենևին այդ չէ: Պարզապես տհաճ է լսել, որ մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել «Բարսելոնի» հետ, այն էլ` որոշակի գումարով:Դա այն սահմանն է, որն սկսում է նյարդայնացնել: Ոչ մեկին դա պետք չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման լուրերն իրականությունից շատ հեռու են»,- նշել է Կլոպը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here