տուն Սպորտ Կլոպը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ

Կլոպը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ

139
0

26081Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թ. հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը:

Բացի Կլոպից, գերմանական ակումբի հետ նոր պայմանագրեր են ստորագրել նաև նրա օգնականներ Ժելկո Բուվաչն ու Պիտեր Կրավեցը:

Հիշեցնենք, որ 46-ամյա Կլոպը «Բորուսիայում» սկսել է աշխատել 2008 թ.-ից: Այս տարիների ընթացքում նրա գլխավորած թիմը 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր և 1 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here